Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայրենիք-Սփյուռք կրթամշակութային կապերը անկախության առաջին շրջանում

 Հայրենիք-Սփյուռք կրթամշակութային կապերը անկախության առաջին շրջանում: Հայ ժողովրդի ինքնագիտակցության զարգացման և հայապահպանման աոաջնահերթ գործոններից մեկը մայրենի լեզվով մատաղ սերնդի կրթությունն է: Ինչպես նախկինում, նոր պայմաններում նույնպես սփյուոքահայ ուսուցիչներին օգնելու, նրանց վերապատրաստման նպատակով Երևանում կազմակերպվում էին դասընթացներ: ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Սիրիայից, Իրանից և այլ երկրներից եկած ուսուցիչները մասնագիտական օգնություն ստանալուց բացի, շրջագայում էին Հայաստանում, ծանոթանում հայրենիքի հոգևոր-մշակութային արժեքներին: Պահպանվեց նախկին ավանդույթը. տարբեր գաղթավայրերից Հայաստանի բուհերում սովորելու էին գալիս մեծ թվով սփյուռքահայ երիտասարդներ, որոնք բուհերն ավարտելուց հետո վերադառնում էին իրենց բնակավայրերը: 1997 թ. Հայաստանի պետական բուհերում սովորում էր արտերկրի ավելի քան 800 ուսանող: Նույն տարում իրենց ուսումը ասպիրանտուրայում շարունակում էին շուրջ 100: Նրանց հիմնական մասը մասնագիտանում էր հայագիտության և բժշկության գծով:

Սփյուռքում շարունակում էին գործել բազմաթիվ կրթարաններ, որոնց ավանդը հայապահպանման դործում դժվար է գերագնահատել: 1998 թ. Սփյուռքում կային 160-ից ավելի ամենօրյա վարժարաններ և նույնքան կիրակնօրյա դպրոցներ: Միայն Ֆրանսիայում կար գործող 6 հայկական վարժարան (Պարսամյան, Համազգային, Փափազյան և այլն):

Բայց Սփյուռքի հայկական դպրոցները բազում դժվարություններ ունեին հատկապես ուսումնական գործրնթացի կարգավորման գործում: 1996 թ. Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում հիմնվեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը, որը Սփյուռքի ուսումնական հաստատությունների համար սկսեց մշակել ուսումնակրթական ծրագրեր, որոնց հիման վրա ստեղծված դասագրքերը առաքվում էին տարբեր երկրներ: Ջավախքի դպրոցները նույնպես ստանում էին դասագրքեր, ծրագրեր, գեղարվեստական գրականություն: Կենտրոնը զբաղվում էր նաև սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման, հայագիտական առարկաների գծով ուսուցիչների պատրաստման հարցերով:

Սփյուոքահայ մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում անգնահատելի էր Սփյուռքի այնպիսի ուսումնական և դաստիարակչական կենտրոնների դերը, ինչպիսիք էին Թեքեյան մշակութային միությունը, Մխիթարյան միաբանությունը, Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, Մելքոնյան կրթական հաստատությունը և այլք, որտեղ սովորում էին հարյուրավոր երիտասարդներ: Նրանցից շատերն ուսումը շարունակում էին Եվրոպայի և Հայաստանի բուհերում:

Դպրոցաշինությունը Սփյուռքում լայն ծավալ ստացավ 1990-ական թվականներին: Դպրոցների շենքերը կառուցվում էին հատուկ ֆոնդերի և բարեգործների միջոցներով: Ծանրակշիռ էին Ալեք Մանուկյանի, Գաբրիել Ինջեջիկյանի, Մաթևոս Ֆերահյանի և ուրիշների նվիրաբերումները դպրոցաշինությանը:

Այդ գործում անգնահատելի էր հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կատարած աշխատանքը:

Սփյուռքահայ դպրոցները գրականության մեծ կարիք էին զգում: 1991 թ. հուլիսին «Հայրենիքի ձայն» թերթի միջոցով հայրենակիցներին կոչով դիմեց սփյուոքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Կոչում նշված էր, որ արտերկրի հայությունն ապրում է ինքնաճանաչման, ազգային զարթոնքի շրջան, որ հատկապես նոր սերնդի մեջ աճել է հետաքրքրությունը հայ հոգևոր արժեքների նկատմամբ և նա տոգորված է վճռականությամբ տեր կանգնելու սեփական մշակույթին: Միաժամանակ շեշտվում էր, որ հայ գաղթավայրերի մշակութային կենտրոնների և դպրոցների գրադարաններր աղքատ են, հայ պատանիներն ու երիտասարդները հնարավորություն չունեն հաղորդակցվելու հայրենի գրականությանն ու մշակութային նվաճումներին:  Կոչը լայն արձագանք գտավ Հայաստանում հավաքվեց մեծ քանակությամբ գրականություն և ուղարկվեց տարբեր գաղթավայրեր:

Չնայած Հայաստանի տնտեսական ծանր պայմաններին՝ Հայրենիք-Սփյուոք կապերն ամրապնդելու նպատակով 1991 թ. բացվեցին Երևանի քոլեջ-համալսարանը, մենեջմենթի բարձրագույն դպրոցը, որտեղ հիմնականում սովորում էին արտասահմանից եկած ուսանողներ: Նույն տարում կառավարության որոշմամբ Երևանում հիմնվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանը (ՀԱՀ), որը նախատեսում էր բարձրագույն կրթություն տալ ՀՀ-ի և այլ երկրների ուսանողների՝  ամերիկյան կրթական համակարգին ու մակարդակին համապատասխան: Համալսարանը սկսեց գործել Հայաստանի ամերիկյան Համալսարան ընկերակցության (ՀԱՀԸ) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գործուն օժանդակությամբ: ՀԱՀ-ը սերտորեն Համագործակցում էր Հայաստանի պետական բուհերի հետ, մշակում համատեղ ծրագրեր:

Տարբեր ճակատագրեր ու զարգացման տարբեր հնարավորություններ ունեին հարավարևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրների հայկական գաղթօջախները: 

Բուլղարահայ գաղութն իր մեծությամբ Եվրոպայում երկրորդն էր Ֆրանսիայից հետո: Այստեղ ազգային խնդիրները հետին պլան Էին մղված: Միայն 1990-ական թվականներին վերականգնվեց գաղթօջախի ազգային կյանքը, որը սերտ կապեր հաստատեց հայրենիքի հետ: Երկրորդ աշխարհամարտից հետո իր գոյությունր դադարեցրել Էր Ռումինիայի «Հայոց միությունը», որը վերակենդանացավ 1990-ականների սկզրներին: Այստեղ ես, ինչպես Բուլղարիայում, առաջնահերթ նշանակություն տրվեց Հայոց դպրոցական գործին: Հայաստանի Հանրապետության օգնությամբ ստեղծվեցին նախ կիրակնօրյա, ապա և Հանրակրթական Հայկական դպրոցներ:

1960- 1970-ական թվականներին Գերմանիայում ստեղծված Հայկական գաղութավայրի զարթոնքը սկզբնավորվեց 90-ական թվականներին՝ կապված Արցախի ազատագրական պայքարի և երկրաշարժի հետ: երկրի տարբեր քաղաքների հայկական եկեղեցիներին առընթեր ստեղծվեցին կիրակնօրյա դպրոցներ, որոնց նպատակը հայ նոր սերնդին ձուլումից փրկելն Էր:

Կրթամշակութային երկարատև նիրհից արթնանում էր ներքին սփյուռքի հայությունը՝ ձեռնամուխ լինելով ազգապահպանման գործին: Այդ տեսակետից կարևոր աշխատանք Էր ծավալում Սանկտ Պետերբուրդի «Հայկական տուն» ընկերությունը, որի հիմնական նպատակն էր քաղաքի զանազան հայկական կազմակերպությունների, ինչպես նաև անհատ գործիչների միջև հոգևոր մշակութային և գործարար կապերի ամրապնդումը: 1993 թ. Պետերբուրգի իշխանություններր տեղի հայկական համայնքին վերադարձրին Հայոց եկեղեցին, սկսեց լույս տեսնել «Հավատամք» ամսաթերթը: Քաղաքի հայկական դպրոցները Հայաստանից ստանում էին անհրաժեշտ դասագրքեր ու դպրոցական պիտույքներ: Եռանդուն ազդապահպան գործունեություն էր ծավալել Աստրախանի հայկական համայնքը, որը սերտորեն համագործակցում էր Հայաստանի հետ, կազմակերպում փոխադարձ այցելություններ: Առաջին քայլերն էին արվում քաղաքի հայությանը վերադարձնելու ազգային լեզուն: Ազգանվեր գործունեություն էր սկսվել Դնեպրոպետրովսկի հայկական Համայնքում, որի ակտիվ միջնորդությամբ քաղաքի որոշ դպրոցներում, ուր մեծ էր հայ աշակերտների թիվը, մտցվել էր հայոց լեզու և գրականություն առարկան:

 

                                                                              Մինասյան Է.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am