Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հայաստանի պարի համույթ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՐԻ ՀԱՄՈՒՅԹ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ պարի պետական համույթ, կազմակերպվել է 1958-ին, Երևանում։ Գեղարվեստական ղեկավարներ՝ Է. Մանուկյան (մինչև 1966-ը), Ա. Ղարիբյան (1966-1968), Վ. Խանամիրան (1968-92), Ս. Կիզիրյան (1992-93), Ս. Չանչուրյան (1993-2005), Է. Չանչուրյան (2007-ից),  գլխավոր բալետմայստեր Գ. Կարապետյան (1993-ից), երաժշտական մասի ղեկավար, կոմպոզիտոր Խ Ավետիսյան (1958– 72)։ Պարերի բեմադրմանը մասնակցել եՆ նաև Ի. Արբատովը (Յաղուբյան), Վ. Ռաշիդյանը։ 1978-ից՝ վաստակավոր կոլեկտիվ։ Պարացանկն ընդգրկում է ազգագրական, թեմատիկ պարեր և պարային պատկերներ՝ «Բերդ», «Սարդարապատ», «Էնզելի», «Քոչարի», «Սասունի պարերի շարք», «Ղարաբաղի կանանց պար», «Լոռվա ծերերի պար», «Պոեմ Վարդան Մամիկոնյանի մասին», «Արցախի», «Աշնանային անուրջներ», «Հին Թիֆլիսի պատկերներից» («Կինտոներ»), «Անմահություն», երկրաշարժի զոհերի հիշատակին՝ «Զարթոնք» և «Մայրություն» և այլ բեմադրություններ։ Համույթում աճել են շնորհալի կատարողներ՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Ա. Հարությունյանը, Ռ. Կարապետյանը, Ս. Չանչուրյանը, Ա. Կիզիրյանը, Լ. Գասոյանը, Ն. Մեհրաբյանը, Կ. Ղազարյանը, Ս. Դևոյանը, Վ. Հարությունյանը (դուդուկ), արտիստներ Գ. Կարապետյանը, Է. Ստեփանյանը, Լ. Բուլգադարյանը, Զ. Բարսեղյանը, Ռ. Խանզադյանը, Տ Երիցյանը, Վ. Անգուրյանը և ուր.։ Պարախմբում են (1996)՝ Ա. Բաբայանը, Ա. Ղարիբջանյանը, Լ. Խաչատրյանը, Ա. Թահմիզյանը, Ա. Զաքարյանը, Պ. Ղարիբյանը, երաժիշտներ Ե. Մանուկյանը (դուդուկ), Ժ.  Մելքոնյանը (դհոլ) և ուրիշներ։ Համույթն առանձնանում է պարերի ինքնատիպ մեկնաբանմսւմբ, բարձր կատարողական վարպետությամբ։ Ելույթներ է ունեցել ՀՀ-ում, ԱՊՀ քաղաքներում, 40– ից ավելի արտասահմանյան երկրներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Դանիա, Գերմանիա, Չեխոսլովակիա, Լիբանան, Սիրիա, Կանադա, լատինաամերիկյան երկրներ և այլուր)։ ՀԼԿԵՄ մրցանակ (1976)։

 

Գրականության ցանկ
«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր երրորդ, գլխ. խմբ. Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, Երևան, 1999:
 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am