Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Հարությունյան Ալեքսանդր

 ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Գրիգորի (ծ. 23.9.1920, Երևան – 28.03.2012, Երևան), կոմպոզիտոր: ՀՀ (1962), ԽՍՀՄ (1970) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական և դաշնամուրային բաժինները (1941), 1946-48-ին կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան Ալեքսանդր Հարությունյանը Արամ Խաչատրյանի հետստուդիայում: 1954-91-ին՝ Հայֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավար: 1962-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1977-ից՝ պրոֆ.): Գրել է «Սայաթ-Նովա» օպերան (1968, բեմ.՝ 1969, Երևան, 1973, Բաքու, ՀՀ Պետ. մրց.՝ 1973), «Հայրենիք» կանտատը (խոսք՝ Ա. Գրաշու և Սարմենի, 1948, ԽԱՀՄ Պետ. մրց.՝ 1949), «Տոնական նախերգանք» (1949), «Շեփորի կոնցերտ» (1950), «Հայկական ռապսոդիա»՝ 2 դաշնամուրի համար (համահեղինակ՝ Ա. Բաբաջանյան, 1950), Սիմֆոնիա (1957), «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմ (1961), Սիմֆոնիետ (1966), «Հայրենիքիս հետ» երգ- կանտատը (Հ. Թումանյանի տեքստերով, 1969), «Հուշարձան մայրիկիս» վոկալ շարքը (Հ. Շիրազի տեքստերով, 1969), դաշնամուր, մանրանվագներ, «Թեմա և վարիացիաներ շեփորի և նվագախմբի համար» (1974), թավջութակի և նվագախմբի պոեմ (1974), գործիք, սոնատներ, ջութակի և կամերային նվագախմբի կոնցերտ (1989) շեփորի և նվագախմբի ռապսոդիա (1990), տրոմբոնի և նվագախմբի կոնցերտ (1991) տուբայի և նվագախմբի կոնցերտ, տրիո-սյուիտներ (1992, 1998), կինոերաժշտություն:

Ա. Ալեքսանդրովի անվ. ոսկե մեդալ (Մոսկվա, 1977), «Օրփեոսի» դիպլոմ (ԱՄՆ, 1983):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Հուշեր (կազմ, և խմբ.՝ Ա. Բուդադյան), Ե., 2000:

Կոպտեվ Ս., Ալեքսանդր Հարությունյան, Ե., 1962: 

Еолян Й., Александр Арутюнян, М, 1962.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am