ԳՐԻԳՈՐՅԱՆ Սվետլանա Ռուբենի (30.9. 1930, Երևան-12.05.2014, Երևան),Սվետլանա Գրիգորյանը անհայտ կնոջ դերում (Ա. Արաքսմանյան <<Փիղը պարում է>>) դերասանուհի: ՀՀ ժողովրդական արտիստ (1987): Ավարտել է ԵԹԻ (1949): 1949-ից՝ ԵԵԿԹ դերասանուհի: Դերերից են՝ Կոլոմբինա (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»), Մարթա (Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Սաթենիկ (Վ. Կոտոյանի «Իմ զոքանչը»), Ռոզ (ժ. Անանյանի «Տաքսի, տաքսի»), Դիանա (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Բալասան (Ժ. Հարությունյանի «Ծաղիկների աշխարհը») ևն, որոնց բնորոշ են վառ տեմպերամենտը, անբռնազբոս հումորը:


 

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007

Անանյան ժ., Սվետլանա Գրիգորյան, Ե., 1985: 

Առաքելյան Ս., Սվետլանա Գրիգորյան, Ե., 2002:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am