Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Գրականությունը և արվեստը Հայաստանում (1991-2000 թթ.)

 Գրականությունը և արվեստը Հայաստանում (1991-2000 թթ): Հասարակական հարաբերությունների արմատական փոփոխությունները իրենց դրական և բացասական հետևանքներն էին ունենում երկրների մշակութային կյանքի վրա: Բացառություն չկազմեց Հայաստանը:

Առկա սոցիալ-տնտեսական ծանր իրադրությունր բացասական ազդեցություն ունեցավ հոգևոր կյանքի վրա: Պետական անհրաժեշտ օգնության ու հոգածության բացակայության պատճառով հայոց մշակույթը մեծ անկում ապրեց: Խոր ճգնաժամի Տիգրան Մանսուրյանմեջ հայտնվեցին հայ թատրոնը և կինոն, կրճատվեց գրքերի տպագրությունր, խաթարվեցին մշակութային կապերը: Ունենալով զգալի ազատություն՝ ազատ մամուլի զարգացման հնարավորությունները հանրապետությունում, այնուամենայնիվ, սահմանափակ էին. թերթերի մեծամասնությունն ուներ ընդամենը 2-3 Հազար տպաքանակ և տարածվում էր հիմնականում մայրաքաղաքում:

Արվեստի բազմաթիվ կոթողներ, ճարտարապետական հուշարձաններ, թատրոնի և կինոյի շենքեր հայտնվեցին անմխիթար վիճակում: Մշակութային շատ հիմնարկների սեփականաշնորհման հետևանքով ստեղծագործական բազմաթիվ կոլեկտիվներ անգործության մատնվեցին:

Բայց դրությունն աստիճանաբար սկսեց փոխվել: Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակումից հետո ստեղծագործական գործունեությունը շարունակեցին հայ գրողները: Չափածո երկերի նոր ժողովածուներով ու շարքերով հանդես եկան բանաստեղծներ Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը, Ռազմիկ Դավոյանը, արձակագիրներ Սերո Խանզադյանը, Հրանտ Մաթևոսյանը, Զորայր Խալափյանը, Գուրգեն Խանջյանը, Լևոն Խեչոյանը և ուրիշներ:

Հետխորհրդային առաջին տարիներին դժվարին վիճակում հայտնվեցին նաև ազգային կերպարվեստն ու ճարտարապետությունը: Հայ արվեստագետներից ոմանք հեռացան Հայաստանից: Չնայած շարունակվող սոցիալ-տնտեսական ծանր ճգնաժամին և շատ ցածր վարձատրությանը՝ արվեստի աշխատողները, սակայն, ձգտում էին համընթացԼորիս Ճգնավորյան քայլել ժամանակի հետ: Հաջողություններ էին արձանագրում առանձին թատրոններ, երգի և պարի համույթներ և տեղծագործող կոլեկտիվներ:

1990-ական թթ. ես, ինչպես խորհրդային շրջանում, հայ կերպարվեստի առաջատար ճյուղը գեղանկարչությունն էր: Այդ ասպարեզում աչքի ընկան Սարգիս Մուրադյանը, Փարավոն Միրզոյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Սոնյա Պալասանյանը և ուրիշներ:

Դավիթ Բեջանյանի «Առնո Բաբաջանյան», Արա Շիրազի «Զորավար Անդրանիկ», Նորայր Կարգանյանի «Հովհաննես Բաղրամյան», Յուրի Պետրոսյանի «Հովհաննես Այվազովսկի» գործերը, ՀՀ անկախության շրջանի լավագույն ճարտարապետական հուշարձաններից են:

ՀՀ անկախության տարիներին շարունակում էր ստեղծագործել հրաշագործ էդուարդ Ղազարյանը (1923-2012): Նրա համաշխարհային զարմանահրաշ նվաճումը միկրոքանդակագործության նոր ուղղության՝ շարժական միկրո աշխատանքների ստեղծումն էր: Է. Ղազարյանը հեղինակ էր անզեն աչքով անտեսանելի և մինչև օրս չգերազանցված շուրջ հազար յուրօրինակ շարժական միկրոքանդակների, որոնց ստեղծման գաղտնիքը դեռ չի բացահայտված: Պատահական չէ, որ Քեմբրիհշջի կենսագրական կենտրոնը 2006 թ. է. Ղազարյանին հայտարարեց բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը և նրան պարգևատրեց «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով:

Անկախության առաջին տարիներին երաժշտական շատ խմբեր, չհարմարվելով նոր պայմաններին, լուծարվեցին: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը սկսեց կարգավորվել: Բարձրարժեք ստեղծագործություններով հանդես եկան կոմպոզիտորներ Էդգար Հովհաննիսյանը, Տիգրան Մանսուրյանը և ուրիշներ:

Արտավազդ ՓելեշյանՄիաժամանակ սփյուոքահայ շատ արվեստագետներ եկան Հայաստան և մասնակցեցին հայրենիքի մշակութային վերածննդի գործին: Առաջիններից էր դիրիժոր և կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը, որը ստանձնեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը: Հայաստանում վերսկսեց իր գործունեությունը աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանը: 

Սփյուռքահայ մեծատաղանդ երաժիշտ Արամ Ղարաբեկյանը ստանձնեց Պետական կամերային նվագախմբի ղեկավարությունր՝ բարձրացնելով այն նոր աստիճանի: Մեծ հռչակ ձեռք բերեց Գյումրիի «Գոհար» համույթը՝ տաղանդավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանի ղեկավարությամբ:

Անկախությունր ապահովեց հոգևոր մշակույթի զարթոնքը: Բեմերից հնչեցին միջնադարյան հոգևոր երաժշտության գոհարներր՝ «Շարական» (գեղարվեստական ղեկավար՝ Դանիել Երաժիշտ), «Տաղարան» (գեղարվեստական ղեկավար՝ Ս. Երկանյան) համույթների կատարմամբ:

Նոր բեմադրություններով հանդես եկան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ևՎիգեն Չալդրանյան բալետի, Սունդուկյանի անվան դրամատիկական, Համազգային, Գյումրիի, Վանաձորի թատրոնները:

Անկախության առածին տասնամյակի բարդ պայմաններում Հայաստանում նկարահանվել են երեք տասնյակից ավելի գեղարվեստական խաղարկային ֆիլմեր և բազմաթիվ վավերագրական կինոնկարներ: Հաղորդ տասնամյակում նկարահանվեցին 60 լիամետրաժ ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր: Հայկական կինոյում մեծ դեր էին կատարում Համաշխարհային ճանաչում ստացած Արտավազդ Փելեշյանը, ինչպես նաև Վիգեն Չալդրանյանը, Տիգրան Խզմալյանր, Հարություն Խաչատրյանը, Ռուբեն Գևորգյանցը և ուրիշներ:

Հայ ռեժիսորների ֆիլմերը ներկայացվում էին միջազգային կինոփառատոններում: Հայաստանում նույնպես կազմակերպվում էին կինոփառատոններ, որոնց մեջ առաջնությունր, իբրև մշակութային խոշոր իրադարձություն, պատկանում էր «Ոսկե ծիրան» ամենամյա միջազգային կինոփառատոնին:

                                                                         

                                                                                  Մինասյան Է.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am