ԿԱՌՎԱՐԵՆՑ Ժորժ (Տիրան) Գևորգի (1.4. 1932, Աթենք - 21.3.1993, Փարիզ), կոմպոզիտոր։ Գ. Կառվարենցի որդին։ 1943-ից բնակվել է Փարիզում։ Ավարտել Է Փարիզի կոնսերվատորիան (1952)։ 1950-ական թթ-ից նրա երգերը կատարել են ֆրանսիական էստրադայի նշանավոր երգիչներ Դ. Ռոսին, Դալիդան, Ջ. Հոլիդեյը, Ս. Վարդանը, Ժ. Բեկոն, կինը՝ Ա. Ազնավուրը, և ուրիշներ։ Լավագույն երգերից են՝ «Աղջկաս», «Փարիզի կամուրջները», «Լույսը», «Սերը», «Սպասում եմ», «Երբեք չեմ մոռանա», «Նրանք ընկան», «Փարիզը օգոստոսին», «Վենետիկը» (մեծ մասը՝ Շ. Ազնավուրի տեքստերով), «Քեզ համար, Հայաստան» (Շ. Ազնավուրի հետ, «ՈսկեԺորժ Կառվարենցը Շառլ Ազնավուրի հետ սուր» մրց., 1989, Փարիզ, նվիրված Է 1988-ի Սպիտակի երկրաշարժին, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով)։ Գրել է նաև կինոերաժշտություն («Սատանան և տասը պատվիրանները», «Երկնային ամպրոպ», «Թեհրան-43», «Սիրո պատմություն», «Սաֆո» ևն)։ Այցելել է Հայաստան (1977, 1988)։ 1964 թ. արժանացել է Ֆրանսիական Շանսոնիե ընկերության մրցանակի:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am