ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ, բացվել Է 1975-ին, ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1964-ի փետրվարի 8-ի որոշմամբ: Հիմնվել Է 1935—37-ին՝ Երևանում, Ե. Չարենցի ապրած բնակարանում (վերականգնվել է 1987-ին): Զբաղեցնում է 640 մ2 տարածք: Թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում, պահվում է 14,500 ցուցանմուշ: Հիմնական ֆոնդի ցուցանմուշների թիվն անցնում է 7000-ից: Դրանցից են Չարենցի անձնական գրադարանը և իրերը, ձեռագրեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կերպարվեստի գործեր, թերթեր, ամսագրեր, տեսաժապավեններ, ձայնագրություններ ևն:


 

Գրականության ցանկ

 «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am