«ՉԱՐՉԱՐԱՆԱՑ ԵՐԳԵՐ», Հուդայի դավաճանության և Հիսուսի խաչելության մասին պատմող և «Ավագ շաբաթվա» արարողության ընթացքում կատարվող ավետարան, տեքստով երաժշտական ստեղծագործություն: Դեռ IV դ. եղել Է սաղմոսերգական տիպի երգ-արտասանություն՝ մեղեդիապես զարգացած հանգաձևերով: XIV դարից կատարվել է մեներգչի և երգչախմբի «հարցուպատասխան» փոխերգեցողութւամբ, ապա դրամայի մասնակիցների (Հիսուս, Պետրոս, Հուդա, Պիղատոս և ուր.) երգամասերը անհատականացվել են: Բազմաձայն երգեցողության զարգացման դարաշրջանում (XVI դ.) կանոնիկ տեքստը կատարել է երգչախումբը, իսկ XVII դ. ձևավորվել ու XVIII դ. ամրապնդվել է «Չարչարանաց երգեր»-ի օրատորիայի տեսակը: «Չարչարանաց երգեր»-ի թեմայով ստեղծված երաժշտության (Յա. Օբրեխտ, Օ. Լասսո, Հ. Շյուց) գերագույն նվաճումը Յո. Ս. Բախի պասսիոններն են: Հայ հոգևոր երաժշտություն մեջ «չարչարանաց» թեման անդրադարձված Է ասերգային և երգային տիպի բազմազան մոնոդիկ ստեղծագործություններում: Վերջինների թվում, պատարագի հատվածներից բացի, կան շարականներ, երգեր (հատկապես Ներսես Շնորհալու հորինած), գանձեր և տաղեր, որոնք մեղեդիապես, ընդհանուր առմամբ, հարազատ են ժողովրդական երաժշտական ոճին: Դրանց մի մասը բազմաձայն մշակել են Մ. Եկմալյանը, Կոմիտասը և  ուր.:


Գրականության ցանկ


«Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am