ԱԼՅԱՆԱՔ  Հրանդ  Հովսեփի  (1880,  Կ.  Պոլիս – 1938,  Փարիզ),  նկարիչ,  արվեստաբան:  Սովորել  է  Կ.  Պոլսի  գեղարվեստի վարժարանում:  1896-ից  ապրել  է  Բուլղարիայում,  Թիֆլիսում,  Բաքվում,  1905-ից`  Փարիզում:  Մասնակցել  է  «Անկախների  սալոնի»,  Հայ  ազատ  արվեստագետների  միության  ցուցահանդեսներին:  Փարիզում  ստեղծել  է  «Մայրամուտը  Պոլսի  նավահանգստում»,  «Պոլսի  ձկնորսների  ապաստարանը»,  «Ձկնորսների  դիտանոցները  Պոլսի  մեջ»  և  այլ  նկարներ:  Արվեստաբանական  հոդվածների  հեղինակ  է:  Ֆրանսիական մշակույթի  տարածման  համար  արժանացել  է  ֆրանիական  կառավարության  պարգևների:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am