ԱՎԱՆՅԱՆ Արա Արտուշի [ծ. 13.8.1967, գ. Լիճք (ՀՀ Գեղարքունիքի մարզ)], երգիչ (տենոր): Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանի ժողգործիքների (1989), Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի վոկալ (1995) բաժինները: 1993-97-ին աշխատել  է օպերայի և բալետի թատրոնում, դերերգերից են՝ Սարո (Ա. Տիգրանյանի «Անուշ»), Պողիկտոս (Դոնիցետտիի «Պողիկտոս»), Կասիո (Վերդիի «Օթելլո»), Առլեկին (Պեպպե, Լեոնկավալլոյի «Պայացներ»): 1997-ից Ստրասբուրգի ազգային օպերային թատրոնի մեներգիչ: 1998-ից Ստրասբուգի Մայր տաճարում Մեծ եղեռնի տարելիցներին Ավանյանը բողոքի և ցասման համերգներ է տալիս՝ կատարելով հայ հոգևոր և Կոմիտասի երգերը: «Բացառիկ կարգի մրցանակ» (1994), Երևան, Ֆ. Վինիասի անվ. (1997 Բարսելոն), վոկալիստների ամնենամյա ք. Մարմանդ (Ֆրանսիա) մրցույթների, «Բաբել» փառատոնի (Ստրասբուրգ, երկուսն էլ 1999) դափնեկիր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am