ԱՎԱՆԵՍՈՎԱ Ելենա Բոգդանի (ծ. 7.2.1922, Մոսկվա), կրկեսի արտիստուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (1954): Սովորել է Մոսկվայի Կրկեսային արվեստի համամիութենական դպրոցում (1936-37): Մի շարք ատրակցիոններում եղել է Կ. Պարմակյանի և Ռ. Մանուկյանի խաղընկերուհին: 1956-73-ին՝ Հայկական Կրկեսի կոլեկտիվի արտիստուհի: Վարժեցված արծվի հետ Ավանեսովայի օդային համարը աչքի է ընկել յուրօրինակությամբ, կատարման բարձր տեխնիկայով:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am