ԱՎԱԳՅԱՆ (Թադևոսյան) Հովհաննես Ստեփանի [25.10.(7.11).1900, Երևան - 17.3.1984, Երևան], դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950): 1922-ից՝Հովհաննես Ավագյանը Բրիլիանտովի դերում (Գ. Սունդուկյան <<Էլի մեկ զոհ>>) Հայաստանի Առաջին պետական թատրոնի (այժմ` Սունդուկյանի անվ. թատրոն) դերասան: Խաղացել է դրամատիկ և բնութագրական դերեր՝ Օսեփ Բրիլիանտով (Սունդուկյանի «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ»), Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Չար ոգի»), Նարինյան (Գ. Տեր-Գրիգորյան և Լ. Ղարագյոզյանի «Այս աստղերը մերն են», ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1950), Մեք Գրեգոր (Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»), Անտոնիո (Բոմարեշի «Ֆիգարոյի ամուսնությունը») ևն:

Նկարահանվել է կինոյում («Լեռնային հեղեղ»,1940, «Ժայռը», 1975, «Քարո հովիտ», 1977 ևն, բոլորը՝ Հայֆիլմ):
 
 
 
 
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am