ԱՎԱԳՅԱՆ Գագիկ Գևորգի (12.4.1949, Երևան-2001, Մոսկվա), կինոօպերատոր: Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1971): 1971-93-ին՝ Հայֆիլմի, 1993-2001-ին հեռուստատեսային ծրագրերի (Մոսկվա) օպերատոր: Նկարահանել է «Աշնան արևը» (1977, Կ. Մեսյանի հետ), «Կյանքի լավագույն կեսը» (1979), «Կարոտ» (1980), «Լիրիկական երթ» (1981), «Տերը» (1983) և այլ գեղարվեստական նաև վավերագրական  կինոնկարներ և մուլտֆիլմեր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am