ԱՎԱԳ (ծ. և մ. թթ. անհտ), XIV դ. 1-ին կեսի մանրանկարիչ, գրիչ, կազմող: Աշակերտել է Եսայի Նշեցուն: 1329-58-ին ստեղծագործել է Սյունիքում, Ատրպատականում (Սուլթանիե), Փայտակարանում, Թավրիզում: 1350-ական թթ. եղել է Կիլիկիայում: Հայտնի են Ավագի ութ ձեռագիր (200-ից ավելի մանրանկարներով), երկեւ Ավետարան (1329 ձեռ. Nº 7650, 1337 ձեռ. Nº 212), երկու Աստվածաշունչ (1338 ձեռ. Nº 44294, 1356-58 ձեռ. Nº 6230, բոլորը՝ Մատենադարան), Ավետարան (Ս. Հակոբյանց վանքի մատենադարան), Աստվածաշունչ (1341, Վենետիկի Մխիթարյան մատենադարան), Խաղգիրք (1337, Բեռլինի Կայզեր գրադարան), Ավետարան (XIV դ, Լոնդոնի Բրիտանական  թանգարան):

Ավագի արվեստում ընդգծվել են գլաձորյան և կիլիկյան  ավանդույթները, սինթեզվել համաքրիստոնեական և տեղական նվաճումները:
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am