ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԳՐԻՉ, որդի Հովհաննեսի և Տիկին Մայրի (ծ. ևմ.թթ. անհտ.), XIV դ. գրիչ: Աշակերտել է Պողոս և Աստվածատուր վարդապետներին:  Գործել է Մոկաց Մարի Ս. Գևորգ վանքի դպրոցում: Նրա ընդօրինակած գործերից պահպանվել է երկու Ավետարան, որոնցից մեկը Բրիտանական թանգարանում է (ձեռ. № 022680), մյուսը պահվել է Ագուլիսի Ս. Թովմաս Առաքյալի վանքում (այժմ` տեղն անհտ.):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am