ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ԱԲԵՂԱ (1387 – մ.թ. անհտ.), գրիչ և մանրանկարիչ: Ակոռիի, Ոստանի վանքերում և Անձնանապատում ընդօրինակել, պատկերազարդել է կիլիկյան, հատկապես Սարգիս Պիծակի ձեռագրերից` զուգակցելով Վասպուրականի մանրանկարչության դպրոցի և Կիլիկիայի XIVդ. գեղանկարչության ավանդույթները: Գործերից են` 2 Ավետարան (1417, ձեռ. № 4841, 1419, 2670), Մաշտոց (1418, ձեռ. № 4151), Ճաշոց (XV դ. ձեռ. № 4551, բոլորը` Մատենադարան), Ոսկեփորիկ (1403, ձեռ. № 705, Վիեննայի Մխիթարյան մատենադարան):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am