ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ Լևոն Արամի (1922, Կ. Պոլիս – 19.10.2002, Երևան), կոմպոզիտոր: Ավարտել է Կաննի կոնսերվատորիան (1943): 1947-ից բնակվել է Հայաստանում: Գրել է «Կոմիտասի հիշատակին»  սիմֆոնիան (1970), «Մելոգոնիա» կոնցերտը (Ա. Բաբաջանյանի հիշատակին, 1983), «Հավիկ» նախերգը (1964, 2-րդ հրտ.` 1987), «Սաղմոսային ռապսոդիա» թավջութակի և լարային նվագախմբի համար (1994), «Տարածական կառույցներ»`   կամերային անսամբլի համար, «Արյունոտ մատնահետքեր» (1995), «Ինտեգրալ» (10 վարիացիա լատիշական ժողովրդական  երգերի թեմաներով` 2 դաշնամուրի համար), դաշնամուրային,  կամերային-վոկալ երկեր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am