ԱՍՏՂԻԿ (Գանթարճյան Ամպեր Սահակի, 1852, Կ. Պոլիս – 1.5.1884, Կ. Պոլիս), դերասանուհի, երգչուհի (կոնտրալտո): Սիրանույշի քույրը: 1872-78-ին Կ. Պոլսում խաղացել է Պ. Մաղաքյանի, Հ. Վարդովյանի դրամատիկական Ս. Պենկլյանի օպերետային խմբերում: 1879-ին Սիրանույշի և Պ. Ադամյանի հետ հրավիրվել է Թիֆլիսի հայոց դերասանական մշտական խումբ: Դերերից են` Հեղինե (Դյումա հոր «Քին»), Կատարինե (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Սալոմե (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), դերերգերից` Լանժ (Լեկոքի «Մադամ Անգոլի դուստրը»), Պարիս (Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») ևն: Կ. Պոլսում 1881-82-ին բեմադրել է Կամոլետտիի «Քույր Թերեզա»,  Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսները:


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am