ԱՍՐՅԱՆ Արուս Հարությունի [26.11.(9.12),1904, Թիֆլիս - 28.6.1987, Երևան], դերասանուհի: ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1972) ժողովրդական արտիստ: Վ.Մ. Աճեմյանի կինը, Ա.Վ. Աճեմյանի մայրը: Բեմելը՝  1919-ին Թիֆլիսում՝ Հ. Ոսկանյանի Արուս Ասրյանը Ռոզիի դերում (Է. դը Ֆիլիպո <<Շաբաթ, կիրակի, երկուշաբթի>>)թատերախմբում, 1924-ից՝ Թիֆլիսի Հայ դրամայի, 1929-ից՝ Լենինականի պետ., 1940-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասանուհի: Ասրյանի արվեստին բնորոշ են ցայտուն ռիթմի և շեշտվի դերապատկերի նախասիրությունը, ճկուն խաղը, դերերից են՝ Քսենյա (Լավրենյովի «Բեկում»), Նաստյա (Գորկու «Հատակում»), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Պարոնյանի), Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» բոլորը՝ Լենինականի պետական թատրոն): Ասրյանը ստեղծել է վառ կատակերգական՝ Դիանա (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»), Անուշ (Պարոնյանի «Պաղտասար Աղբար»), դրամատիկ՝ Տատիկ (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»), Մարգարետ (Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»), Մարե (Զ. Դարյանի «Հանրապետության նախագահը», բոլորը՝ Սունդուկյանի անվ. թատրոն) կերպարներ:

 

Գրականության ցանկ

 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Արաքսմանյան Ա. Արուս Ասրյան, Ե., 1964:

Հովակիմյան Բ. Արուս Ասրյան, Ե., 2005:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am