ԱՍԼՅԱՆ Ալբերտ Արտեմի (5.10.1922, Ալավերդի – 23.8.2003, Երևան), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1977): Ավարտել է ԵԳԻ (1952): 1973-83-ին` Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրության պատկերազարդման բաժնի վարիչ: Ստեղծագործել է պլակատի ժանրում: Գործերից են` «Խաղաղության և բարեկամության համար» (1957), «Ո'չ» (1958), «Այդ մենք ենք» (1959), «Անցյալը չի մոռացվի» (1962), «Հաղթանակի արցունքները» (1985, եռանկար) ևն: «Խաղաղություն աշխարհին» ցուցահանդեսի (1959, Բեռլին) հատուկ դիպլոմ: 


Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am