ԱՍԼԱՆՅԱՆ Վաղինակ Սիրեկանի (21.12.1918, Երևան – 8.4.2005 Երևան), նկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (1963): Ավարտել է ԵԳՈՒ (1938), ԵԳԻ (1950): Սովորել էՎաղինակ Ասլանյան - Մարտիրոս Սարյանի դիմանկարը: Հայաստանի ազգային պատկերասրահ: Կիևի Գեղարվեստի ակադեմիայում (1938-41), Բ. Վ. Յոհանսոնի արվեստանոցում (1950-53, Մոսկվա): 1960-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆ.` 1987-ից): Ստեղծել է հիմնականում դիմանկարներ, դիմանկարային կոմպոզիցիաներ («Գորկին Հայաստանում»,  1945, «Երիտասարդ Ա. Սպենդիարյանը և Ն. Ռիմսկի-Կորսակովը» 1952-53, «Կոմիտասի անվան քառյակը» 1955-57, «Արամ Խաչատրյանի հեղինակային համերգը» 1960, «Իմ Էրեբունի», 1984-85, «Կանտատ խաղաղության» 1987 ևն):


 
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am