ԱՍԼԱՆՅԱՆ Մանյա Կնյազի (ծ. 1920, ք. Նիկոլաև (Ուկրաինա)-2008), ռեժիսոր: ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1972): Ավարտել է ԵԹԻ (1950): 1950-51-ին` ԵԵԿԹ, 1954-55-ին` ԵՊՀԹ ռեժիսոր, 1959-78-ին` ԵՏԹ գլխավոր ռեժիսոր: Բեմադրություններից են` Լ. Գարաբինի «Պաշկայի պոչը» (1959), Պ. Մալյարևսկու «Կախարդական կարաս» (1964), Վ. Լեբեդևսկայայիև Ա. Կիրիլևսկու «Ռազմական գաղտնիք» (1970, համամիութ. փառատոնի 1-ին մրց.), «Քաջ Նազար» (ըստ Թումանյանի, 1971), Անդերսենի «Ոսկուց և մարգարտից թանկ» (1974) ևն:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am