ԱՍԼԱՆՅԱՆ Գարեգին Խաչիկի (14.4.1906, Վան – 14.6.1985, Երևան). կինօպերատոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965): Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1935): 1936-39-ին` Մոստեխֆիլմի, 1940-ից` Հայֆիլմի կինոփաստագրական բաժնի, 1959-ից` Հայաստանի վավերագրական ֆիլմերի ստուդիայի օպերատոր: Ֆիլմերից են` «Սևանի կասկադը» (1948), «Գևորգ Բաշինջաղյան» (1957), «Մեսրոպ Մաշտոց» (1962), «Ամբողջ սրտով» (նաև` սց., ռեժ.), «Երևանյան լիճ» (1969) ևն:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am