ԱՍԼԱՆՈՎ (Ասլանյան) Ալեքսանդր Պետրոսի (10.10.1874, Բաքու – 11.7.1960, Դետրոյտ), դիրիժոր: Ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկ. ուսումնարանը: 1908-ին Բաքվում հիմնադրել է սիմֆոնիկ նվագախումբը, 1912-18-ին ղեկավարել Ս. Պետերբուրգի Մարինյան օպերային թատրոնի և Պավլովսկի սիմֆոնիկ  նվագախումբը: 1921-ին Փարիզում մասնակցել է օպերային թատերաշրջանին: 1923-ին տեղափոխվել է Նյու Յորք, հիմնադրել ձայնամարզության ստուդիա (1924-51):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am