ԱՍԼԱՆ Ռաուլ (Ասլանյան) Տիգրան (16.10.1886. Սալոնիկ – 1958, Վիեննա), դերասան, ռեժիսոր: Դերասանական վարպետության դասեր է առել Ա. Ջոնենթալից: 1906-ից` Համբուրգի, Բեռլինի, Գրացի, Շտուտգարտի և այլ թատրոնների, 1920-ից` Վիեննայի «Բուրգթեատրի» (1945-48-ին` տնօրեն) դերասան և ռեժիսոր: Դերերից են` Համլետ, Կորիոլան (Շեքսպիրի «Համլետ», «Կորիոլան»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»): Բեմադրել է Լեսսինգի, Գյոթեի, Իբսենի և այլոց պիեսներից:

Վիեննայի Երաժշտության և թատրոնի ակադեմիայի պատվավոր անդամ (1954):



 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Aslan D, Nichts Menschlichas ist mir Frend, Lebensbericht uber, R.A. Wien, 1953.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am