ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Երանուհի Արշակի (15(28).4.1910, գ. Բաշ Շորագյալ (Կարսի մարզ) – 4.2.1998, Մոսկվա), նկարչուհի: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965): Մ.Ա. Ասլամազյանի քույրը: Ավարտել է ԵԳԱՏ (1929): Լենինգրադի գեղանկարչության, քանդ-յան և ճարտ-յան ինստ-ը (1939): Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պաննոներ: Գործերից են` «Աշխատանքի հերոս Խ. Վարդանյանի դիմանկարը», (1946), «Արագածի հովիտը» (1955, երկուսն էլ` Տրետյակովկան պատկերասրահ, Մոսկվա), «Հ.Ա. Օրբելու դիմանկարը» (1951), «Այրիվանք» (1956, երկուսն էլ` ՀԱՊ), «Լավաշ են թխում» (1955), «Նատյուրմորտ»«Արևելյան ամանեղեն» (1967, երկուսն էլ` Դրեզդենի պատկերասրահ), «Հայաստանի մրգերը» (1985):

Անհատական ցուցահանդեսներ Մոսկվայում և Լենինգրադում (1958):
 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Այվազյան Ս., Երանուհի Ասլամազյան (Կյանքն ու գործունեությունը), Ե., 1975:

Асламазян Ерануи Аршаковна. Выставка произведений. М., 1978.

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am