ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Սերգեյ (Սարգիս) Զաքարի (2(14).2.1897, Մոզդոկ – 27.9.1978, Մոսկվա), թավջութակահար, մանկավարժ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945): Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1915-18 և 1922-27): 1937-ից դասավանդել է նույն կոնսերվատորիայում (պրոֆ.` 1947-ից): 1925-68-ին` Կոմիտասի անվ. քառյակի հիմնադիր-անդամներից: Կատարել է փոխադրումներ լարային քառյակի, լարային նվագախմբի, թավջութակահարների անսամբլի համար: Կոմիտասի մի շարք երգերի Ասլամազյանի մշակումները («Շողեր ջան»«Հաբրբան»«Չինարես»,   «Գարունա», «Քելեր-ցոլեր», «Երկինքն ամպելա» ևն) հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են: ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) պետական մրցանակներ:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Давидян Р. Саркис Асламазян, Е., 1972.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am