ԱՍԼԱՄԱԶՅԱՆ Լևոն (15(27).12.1894, Թիֆլիս – 1973, Թբիլիսի), նկարիչ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1903-09), Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (1910-11): 1924-27-ին դասավանդել է Թիֆլիսի Հայարտանը: Հեղինակ է ինքնատիպ բնանկարների և նատյուրմորտների («Շոգ օր» (1917), «Օրթաճալա» (1917), «Նատյուրմորտ խնձորներով»«Բակ»«Տներ» (1920-ական թթ.) ևն):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am