ԱՍԱՏՐՅԱՆ Նվարդ Ղազարի (ծ, 25.5.1925, գ. Գյոմուր` Նախիջևանի Շահբուզի շրջան-14.11.2011, Ստեփանակերտ), դերասանուհի: Ադրբեջանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1979): Ավարտել է Բաքվի հայկական թատրոնի դրամատիկական ստուդիան (1947): 1949-ից Ստեփանակերտի թատրոնի դերասանուհի: Դերերից են` Ռոզալիա (Շիրվանզադեի «Պատվի համար»), Նանար (Արաքսմանյանի «Վարդեր և արյուն»), Նաստյա (Գորկու «Հատակում»), Նվարդ (Բ. Սեյրանյանի «Սամվել»):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am