ԱՍԱՏՐՅԱՆ Նելլի Օնիկի (ծ. 6.10.1944, Երևան), նկարչուհի: Ավարտել է ԵԳՈՒ (1966), ԵԳԹԻ (1971): Ստեղծագործում է հիմնականում գոբելենի և գրաֆիկայի բնագավառում: Գործերից են ` «Պոեզիա: Հայաստան» (1975, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգ. համալիր), «Երիտասարդություն» (1976, Երիտասարդության պալատ), «Դիլիջան» (1977, Դիլիջանի կինեմատոգրաֆիստների տուն, երեքն էլ` գոբելեն), «Քրիստոսի փորձությունը անապատում», «Ադամն ու Եվան դրախտում» (Երկուսն էլ` 1996, գրաֆիկական շարքեր) և այլն: Ասատրյանի  «Բեատրիչեն ուղեկցում է Դանթեին յոթերորդ երկինք» և «Բեատրիչեն ու Դանթեն դրախտի դռների մոտ» (երկուսն էլ` 2001) գրաֆիկական գործերը ցուցադրվել են Ռավեննայում: Անհատական ցուցահանդեսներ` Երևանում (1996, 2004):

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am