ԱՍԱՊՈՎ, Աստվածապով (ծ. ևմ. թթ. անհտ.), XVIIդ. տաղերգու: Ապրել է Սպահանում  և հանդես է եկել «Սպահանցի» անունով: Կարծիք կա նաև, որ նոր ջուղայեցի է: Հեղինակ է անտիպ տաղերի, որոնցում իրեն անվանել է «Խասարեալ Ասապով», «ՙԽեւ Աստուածապով», «Ողորմելի Աստուածապով»: Պահպանվել է նրա և Տերոն գրչի ձեռքով 1671-72-ին Նոր Ջուղայում ընդօրինակած մի ձեռագիր, որ գտնվում է Թեհրանում:

 

Գրականության ցանկ

Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Ակինյան Ն., Ասապով ԺԷ դարու (1670) տաղասացմը, ՀԱ, 1931, № 8-9:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am