ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  Մարկոս  Տիգրանի  (15.9.1912,  Իգդիր  –  25.10.1991,  Երևան),  նկարիչ:  ՀԽՍՀ  վաստակավոր նկարիչ  (1985):  Սովորել  է  ԵԳԱՏ-ում  (1925–30):  Գործերից  են`  Ս.  Մերգելյանի  (1952,  ՀԱՊ),  Մ.  Հասրաթյանի  (1967,  ՀՊՊԹ),  Գայի`  Հայկ  Բժշկյանի  (1980,  Թբիլիսի)  դիմանկարները,  Հ.  Բաղրամյանի,  Հ.  Բաբաջանյանի  և  Հ.  Իսակովի  Կոմպոզիցիոն  խմբանկարը  (1988):

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 160:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am