ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  Գրիշա  Հայրապետի  [5.5.1926,  Զաքաթալա  (Ադրբեջանի  Նուխիի  շրջան)  –  9.1.1993,  Երևան],  ռեժիսոր:  ՀՀ  արվեստի  վաստակավոր գործիչ  (1986):  Ավարտել  է ԵԹԻ  (1949):  1949–52-ին`  Թբիլիսիի  հայկական,  1952–61-ին`  Երևանի  Սունդուկյանի  անվ.  թատրոնների  դերասան,  1962–86-ին`  հեռուստաստուդիայի  ռեժիսոր,  1986-ից`  Կամոյի  թատրոնի  գլխավոր  ռեժիսոր:  Հեռուստաբեմադրություններից  են`  Զ.  Դարյանի  «Ձմռան  մի  գիշեր»,  Չապեկի  «Մայրը»,  Ա.  Օստրովսկու  «Եկամտաբեր  պաշտոն»,  «Խութեցի  Հովհան»  (ըստ  Ծերենցի  «Երկունք  Թ  դարու»  վեպի)  ևն:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 159:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am