ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  Բաղդասար  Հայրապետի  [1.1.1916,  գ.  Մազրա  (այժմ`  Բարձրավան`  ՀՀ  Սյունիքի  մարզում)  –  20.11.2001,  Երևան],  ճարտարապետ:  ՀՀ  վաստակավոր  շինարար  (1966):  Ավարտել  է  ԵՊԻ  (1949):  1959–76-ին`  Երևաննախագիծ  ինստիտուտի  արվեստանոցի  ղեկավար,  1976-ից`  գլխ.  մասնագետ:  Արզումանյանի  նախագծերով  կառուցվել  են  Վանաձորի  կենտրոնական  հայկական  հրապարակի  համալիրը  (1955–60),  Երևանում`  ճոպոնուղու  կայարանները  (1962–64),  «Էրեբունի»  թանգարանը  (1968),  մետրոպոլիտենի  «Սասունցի  Դավիթ»  կայարանը  (1980),  Սամարղանդի  հիմնադրման  2500-ամյակի  «Աֆրասիաբ»  թանգարանը  (1970),  Ս.  Էջմիածին  վանքում`  «Վանատուն»  հյուրանոցը  (1972),  «Գանձատուն»  թանգարանը  (1982),  1970–80-ական  թթ.  իրականցվել  ոսկերչական  կերտվածքներ`  «Հայոց  այբուբենը»  ևն,  հայկական  եկեղեցիներ`  Ներքին  Դվինում,  Սպիտակում,  Նորքում  (Երևան),  Օդեսայում,  Գյումրիում  (հնգագմբեթ  Ս.  Հակոբ  Մծբնացի,  օծվել  է  2002-ին),  բնակելի,  վարչական  շենքեր  Երևանում  ևն:  Կազմել  է  «Հայկական  եկեղեցիներ»  ալբոմը  (1970),  գրել  տեքստեը:  Հեղինակ  է  Ս.  Գրիգոր  Լուսավորիչ,  Ս.  Սահակ-Ս.  Մեսրոպ,  Ս.  Ներսես  Շնորհալի  շքանշանների:  «Տարվա  լավագույն  կառույց»  համամիութենական  մրցույթի   դափնեկիր,  ԽՍՀՄ  գեղարվեստի  ակադեմիայի  ոսկե  մեդալ  (1989):  Հայ  եկեղեցու  Ս.  Գրիգոր  Լուվորիչ  շքանշան  (1997):  

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 158-159:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am