ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ  Արտաշես  (Արզո)  Նիկոլայի  [5(17).5.1897,  Շուշի  –  22.6.1985,  Լենինական],  դերասան:  Ադրբեջանական ԽՍՀ  (1954),  ՀԽՍՀ  (1971)  ժող.  արտիստ:  1929–49-ին`  Բաքվի  հայկական,  1949–54-ին`  Ստեփանակերտի,  1956–85-ին`  Լենինականի  դրամատիկական  թատրոնների  դերասան:  Վ.  Ի.  Լենին  առաջին  դերակատարներից  է  հայ  բեմում  (Կապլերի  և  Զլատոգորովայի  «Լենինը  1918-ին»,  1940):  Լավագույն  դերերից են`  Հայրապետ,  Մինթոև  (Շիրվանզադեի  «Նամուս»,  «Մորգանի  խնամին»),  Բալաբեկ  (Ն.  Զարյանի  «Աղբյուրի  մոտ»),  Նազար  (Դեմիրճյանի  «Քաջ  Նազար»),  Ջուլիկյան  (Գ.  Տեր-Գրիգորյանի  «Ախ  ներվեր,  ներվեր»),  որոնց,  բնորոշ  էին  սուր-կատակերգական  և  բնութագրական երանգները:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 158:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am