ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ Արսեն Արսենի (ծ. 28.7.1948, Երևան), ճարտարապետ: Ճարտարապետության դոկտոր (1998): Պրոֆեսոր (2003): Ավարտել  է ԵՊԻ (1978), Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության տեսության ՀամԳՀԻ (1992): 1971-75-ին աշխատել է Երևան-նախագիծ ինստիտուտում, 1975-80-ին` «Սոյուզսպորտ նախագիծ» ինստիտուտի Երևանի տարածքային արվեստանոցում: 1981-ից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում: 2000-ից` Քաղաքաշինության ԳՀ և նախագծային ինստիտուտի տնօրեն: 1988-92-ին, որպես «Արուճ» միջազգային Կազմակերպության նախագահ, Մոսկվայի ճարտարագիտաշին. ինստիտուտի և Արմ. Բեռլինի տեխնիկական համալսարանի համագործակցությամբ, ղեկավարել է Արուճ ք-ի հատակագծումը (1993): Առուստամյանի նախագծերով Դոնի-Ռոստովում կառուցվել է հեծանվատրեկ (1978), Երևանում` ԵՊԻ մանակապարտեզը (1980), ՄեսրոպՄաշտոցի անվ. համալսարանի շենքը (1981), Հրազդանում` Հիդրոերկրաբանական արշավախմբի շենքը և հանգստյան տունը (երկուսն էլ` 1980), Ալավերդիում` Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2000): Հեղինակ է Քաղաքաշինությունը սեյսմաակտիվ շրջաններում՚ (1998) գրքի:    

                                                                                                                           

Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am