ԱՌՈՒՇԱՆՅԱՆ Լորենց Սողոմոնի (ծ. 6.7.1935, Բաքու), դերասան: ՀՀԼորենց Առուշանյանը Եզոպոսի դերում (Գ.Ֆիգերեյդոյի <<Եզոպոս>>) ժողովրդական արտիսիտ (2003): Ավարտել է Բաքվի գեղարվեստաթատերական ինստիտուտը (1957): 1957-62-ին` Լենինականի դրամատիկական 1962-64-ին` ԵՌԹ, 1964-ից` Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնների դերասան: Լավագույն դերերից են` Միշկին («Ապուշը», ըստ Դոստոևսկու), Վասիկ (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում  է պատերազմ՚»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Վանահայր (Շանթի «Հին աստվածներ»), Գաև (Չեխովի «Բալի այգի»՚), Ոստանիկ (Ա. Վարդանյանի «Ախացելը»): Նկարահանվել է կինոյում («Նվագախմբի տղաները») (1960), «Ջրհորի մոտ» (1970, երկուսն էլ` Հայֆիլմ), «Այդ քաղցր բառը` ազատություն» (1973, Մոսֆիլմ):

 

 

 

Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am