ԳՈՐԿԻ Արշիլ [Ադոյան Ոստանիկ (Մանուկ) Սեդրակի, 15.4.1904, գ. Խորգոմ (Վանի նահանգի Հայոց ձոր գավառ) - 21.7.1948, Նյու Յորք], նկարիչ: Նախնական կրթությունն Արշիլ Գորկիստացել է ծննդավայրի և Վանի դպրոցներում: Ընտանիքը 1915-ին գաղթել է Երևան: 1919-ին փոխադրվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ:

Ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (1926), որտեղ դասավանդել է հինգ տարի: Համակրելով ռուս ականավոր գրող Մ. Գորկուն՝ 1925-ին վերցրել է «Գորկի» ազգանունը: Ստեղծագործական առաջին շրջանում Գորկին հիմնականում ստեղծել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (1928-32, Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք), նատյուրմորտներ, բնանկարներ՝ իմպրեսիոնիստների ազդեցությամբ, ապա հակվել վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը:

Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է հնչեղ գույներով ինքնատիպ կտավներ [«Այգիներ Սոչիում» (1938, նկարաշարի նախն. անվանումը՝ «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943, «Թեյթ» պատկերասրահ, Լոնդոն, «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք),Արշիլ Գորկի - Նկարիչն ու իր մայրը: Ուիտնի ամերիկյան արվեստի թանգարան, Նյու Յորք: «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944, Սիեթլ ք-ի թանգարան), «Հոգեվարք» (1947, ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք), «Արորը և երգը» (1947, ևն)], որոնցով Գորկին հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» սկզբնավորողի:

Գորկու արվեստի վերացարկված ձևերի գունային խարիսխը նրա մանկության պայծառ հիշատակների՝ Վանա լճի կապույտի, դեղնավուն ավազի, ծիրանի արևախանձ գույնի արձագանքն է:

Հոգևոր արմատներով նա կապված էր Հաաստանին ու հայ ժողովրդին: 1938-ին Գորկին Հայաստան է Արշիլ Գորկի - Արորն ու երգը: Ալեն Մեմորիալ արվեստի թանգարան, Օբերլին:ուղարկել չորս պատկեր, 1941-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահաևդեսումերկու նկար նվիրել կարմիր բանակին օգնելու գործին: 1946-ին հրդեհվել են նրա երեսունից ավելի կտավները, Գորկու հիվանդացել է քաղցկեղով, որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել: Գորկու կտավները գտնվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի «Թեյթ» և Փարիզի Ժ. Պոմպիդուի անվ. ժամանակակից արվեստի թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում (1956, Ամերիկայի արվեստի ցուցահանդես) ու Երևանում (1963, Ամերիկայի գրաֆիկայի ցուցահանդես): Անհատական ցուցահանդեսներ՝ Ֆիլադելֆիայում (1934), Նյու Յորքում (1939, 1945, 2003), Սան Ֆրանցիսկոյում (1941): 2004-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 291:

 

Տե՛ս նաև

Տեսադարան (Արշիլ Գորկի)

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am