ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  Վարազդատ  Աբրահամի  [ծ.  1(14).6.1912,  գ.  Ռնդամալ  (այժմ`  Ջրառատ`  ք.  Հրազդանի  շրջագծում)],  ճարտարապետ:  ՀՀ  վաստակավոր  շինարար  (1965):  Ավարտել  է  ԵՊԻ  (1937):  Արևշատյանի  նախագծերով  Երևանում  կառուցվել  են  Գեղարվեստի  ինստիտուտը  (1940,  այժմ`  ՀԺԱԹ),  Հայկոոպի  վարչության,  Երքաղխորհրդի  գործկոմի  (երկուսն  էլ`  1954),  ՀՀ  կառավարական  2-րդ  տան  (1947–53,  ՀԽՍՀ  Պետ.  մրց.,  1970)  շենքերը,  ՀՀ  տարբեր  վայրերում`  հանրախանութներ,  ակումբներ,  դպրոցներ,  վարչական  շենքեր:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 158:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am