ԱՐԲԱՏՈՎ  Իլյա  Իլյիչ  [Յաղուբյան  Եղիա  Եղիայի,  6(18).3.1894,  Թիֆլիս  –  29.9.1967,  Թբիլիսի],  բալետի  արտիստ,  բալետմայստեր:  ՀԽՍՀ  ժողովրդական  արտիստ  (1967):  Հայ  ազգային բալետի  հիմնադիրներից:  Սովորել  է  Մ.  Պերինիի  բալետի  ստուդիայում  (1916–21,  Թիֆլիս):  1922–38-ին`  Բաթումի,  Թիֆլիսի,  Տաշքենդի,  Խարկովի,  Կազանի,  Ուֆայի,  Բաքվի  և  այլ  քաղաքների  օպերայի  և  բալետի  թատրոնների  արտիստ,  բալետմայստեր:  1938–58-ին  (ընդմիջումներով)`  Երևանի  օպերայի  և  բալետի  թատրոնի  գլխավոր  բալետմայստեր:  Բեմադրել  է  Ա.  Խաչատրյանի  «Երջանկություն»,  Բ.  Ասաֆևի  «Բախչիսարայի  շատրվանը»  (երկուսն  էլ`  1939),  «Խանդութ»  (ըստ  Ա.  Սպենդարյանի  երաժշտ.,  1945),  Գլիերի  «Պղնձե  հեծյալը»  (1949),  Գ.  Եղիազարյանի  «Սևան»  (1956),  Է.  Հովհաննիսյանի  «Մարմար»  (1957,  Զ.  Մուրադյանի  հետ)  բալետները:  Դերապարերից  են`  Գաբո  («Երջանկություն»),  Լի  Շանֆու  (Գլիերի  «Կարմիր  կակաչ»)  ևն:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 155:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am