ԱՐԱԶՅԱՆ  Բագրատ  Ստեփանի  [1(13).9.1879,  Երևան  –  16.6.1957,  Երևան],  ճարտարապետ:  Ավարտել  է  Ս.  Պետերբուրգի  Քաղաքացիական  ճարտարագետների  ինստիտուտը  (1911):  Նախագծել  և  կառուցել  է  բնակելի  ու  հաս.  շենքեր  Երևանում  («Ջանփոլադյան  թատրոնի»  վերակառուցումը,  1906–07  ևն),  Բաքվում  և  այլ  քաղաքներում:  1928–36-ին`  Հայբնակշինկոոպ  միավորման  գլխավոր  ճարտարագետ:  1920-ից  Արազյանի  նախագծերով  կառուցվել  են  Երևանի  կենտրոնի  բազմաթիվ  կոոպերատիվ  տներ`  «Արարատ»  տրեստի  բնակելի  տների  համալիրը  (1934–45),  գլխկինոպրակատի  վարչության  շենքը  (1952),  հյուրանոցներ`  Արթիկում,  Սևանում  ևն:  Երևանի  ժողովրդական  տան  (այժմ`  Օպերայի  և  բալետի  թատրոն)  նախագծի  համամիութենական  մրցույթում  շահել  է  2-րդ  մրցանակ  (1926):

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 151:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am