ԱՐԱԶՅԱՆ  Ամալյա  Արտեմի  [10(23).12.1912,  Երևան  –  30.9.2005,  Երևան],  դերասանուհի:  ՀՀ  ժող.  արտիստ  (1962):  Ավարտել  է  Հայաստանի  Առաջին  Ամալյա Արազյանը Վարյայի դերում Դավիթ Մալյանի հետ (Լոպախին) (Ա. Չեխովի <<Բալենու այգին>>)պետթատրոնի  (այժմ`  Սունդուկյանի  անվ.  թատրոն)  ստուդիան  (1932):  1932–2000-ին`  նույն  թատրոնի  դերասանուհի:  Արազյանն  անձնավորել  է  զգացմունքային,  հախուռն  հուզականությամբ  օժտված  կերպարներ`  Ռուքայա  (Յուժին-Սումբատովի  «Դավաճանություն»),  Մարգարիտ  (Շիրվանզադեի  «Պատվի  համար»),  Քլեյա  (Ֆիգեյրեդոյի  «Եզովպոս»),  Շամիրամ  (Ն.  Զարյանի  «Արա  Գեղեցիկ»)  ևն:  Նկարահանվել  է  կինոյում  («Լեռնային  հեղեղ»,  1937,  «Պատվի  համար»,  1956,  երկուսն  էլ`  ՀայՖիլմ):

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 151:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am