ԱՐԱՔՍՅԱՆ  (Քալանթարյան)  Պողոս  Հարությունի  [16(28).4.1862,  Երևան  –  26.8.1918,  Թիֆլիս],  դերասան,  ռեժիսոր,  թատեր.  գործիչ:  Սովորել  է  Ս.  Պետերբուրգի  համալսարանում:  1899-ից`  Թիֆլիսի  հայ  դերասան.  խմբի  դերասան:  Դերերից  են`  Փարսիղ,  Օսեփ,  Կակուլի,  Իսայի  (Սունդուկյանի  «Քանդած  օջախ»,  «Պեպո»,  «Խաթաբալա»),  Խլեստակով  (Գոգոլի  «Ռևիզոր»)  ևն:  Թիֆլիսում  հիմնադրել  է  «Արաքսյան  թատրոնը»  (1903–08):  Պիեսներ  է  բեմադրել  Թիֆլիսի  ժողովարանում,  Զուբալովի  ժող.  տանը:  Հեղինակ  է  «Նամուս»  պիեսի,  «Արեգնազան  կամ  կախարդական  աշխարհ»  հեքիաթ-օպերայի  լիբրետոյի  (ըստ  Ղ.  Աղայանի,  երաժշտ.`  Գ.  Սյունու):  Արաքսյանը  նաև  ասմունքել  է:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 155:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am