ԱՐԱՄՅԱՆ  Վաղարշակ  Գարեգինի  (ծ.  27.4.1945,  Երևան),  նկարիչ:  Ավարտել  է  ԵԳՈւ  (1964),  ԵԳԹԻ  (1969):  1977-ից  դասավանդում  է  ԵԳԱ-ում  (պրոֆ.`  1993-ից):  Հայկական  ավանգարդիստական  ուղղության  ներկայացուցիչ:  Գործերից  են`  «Մետամորֆոզ»  (1968),  «Նատյուրմորտ  հայելիով»  (1972),  «Անտիկ  հիշողություններ»  (1974),  «Նատյուրմորտ  եգիպտացորենով»  (1980,  Նյու  Յորքի  Զիմերլի  թանգարան),  «Մետաֆիզիկական նատյուրմորտ  ընկույզով»  (1998),  «Լեդա»  (1999)  ևն:  Գործերից  պահվում  են  ՀԱՊ-ում,  ԺԱԹ-ում,  Մոսկվայի  գողարվեստի  ֆոնդում  և  այլուր:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 152:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am