ԱՐԱՄՅԱՆ  Քեթևան  [1845,  գ.  Մելիքքյանդ  (այժմ`  գ.  Ծաղկավան`  ՀՀ  Տավուշի  մարզում)  –  17.6.1878,   Քութայիս],  դերասանուհի:  Հայ  պրոֆեսիոնալ  դրամատիկական թատրոնի  առաջին  գործիչներից,  ազգային  ռեալիստական  խաղաոճի  ամենաբնորոշ  ներկայացուցիչներից:  1862–73-ին  խաղացել  է  Թիֆլիսում  Գ.  Չմշկյանի  թատերախմբում:  Արամյանի  արտիստական  անհատականությունը  ձևավորվել  է  մելոդրամաներում  (Վ.  Դյուկանժի  և  Մ.  Դինոյի  «Խաղամոլի  կյանքը»  ևն)  և  վոդևիլներում:  Նրա  խառնվածքը  կատարելապես  դրսևորվել  է  Գ.  Սունդուկյանի  կատակերգություններում.  լավագույն  դերերից  են`  Քեթևան,  Մարքրիտ  («Խաթաբալա»),  Բարբարե  («Էլի  մեկ  զոհ»),  Շուշան  («Պեպո»):

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 152:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am