ԱՐԱՄՅԱՆ  Գարեգին  Նշանի  (13.1.1908,  Սեբաստիա  –  17.7.1975,  Երևան),  կինոօպերատոր:  ՀԽՍՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  (1963):  Ավարտել  է  Մոսկվայի  Կինեմատոգրաֆիայի  համամիութենական  պետական  ինստիտուտը  (1934):  1934-ից`  Հայկինոյի  օպերատոր,  1959-ից`  Հայաստանի  վավերագրական  ֆիլմերի  ստուդիայի  օպերատոր,  ռեժիսոր:  Ֆիլմերից  են`  «Ջրերը  երգում  են»  (1964),  «Առատություն»  (1952), «Հայաստանի  հանցագործները»  (1966),  «Հայրենի  օջախ»  (1970,  նաև`  ռեժ.),  «Վանո  Խոջաբեկյան»  (1971)  ևն:

 

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 152:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am