ԱՄԻՐԱԳՈ  Պավել  Իվանի  [Ամիրաղյան  Պողոս  Հովհաննեսի,  1879,  ք.  Գորի  (Վրաստան)  –  10.11.1940,  Բաքու],  երգիչ  (տենոր),  ռեժիսոր:  Ադրբեջանի  ԽՍՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  (1933):  1900-ական  թթ.  տարբեր  խմբերի  հետ  շրջագայել  Դոնի  Ռոստովում,  Բաքվում,  Վլադիկավկազում  ևն:  1913–22-ին  Բաքվում  ունեցել  է  օպերա-օպերատային  խումբ,  բեմադրել  Չայկովսկու  «Պիկովայա  դամա»,  Վերդիի  «Տրավիատա»  օպերաները  ևն:  Այսրկովկասում  առաջին  անգամ  ներկայացրել  է  Չուխաճյանի  «Լեբլեբիջի  Հոր-հոր  աղա»  օպերետը  (1912):  Ա.  Ն.  Արմենյանի  հետ  բեմադրել  է  Ե.  Բահաթուրի  «Արա  և  Շամիրամ»  պիեսը  (1916):

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am