ԱՄԵՐԻԿՅԱՆ  Ցոլակ  (Սուլուլիկյան  Գալուստ)  Քերովբեի  [23.9.(5.10).1887,  Տրապիզոն  –  17.9.1964,  Երևան],  դերասան:  ՀԽՍՀ  ժողովրդական  արտիստՀատված <<Տժվժիկ>> ֆիլմից (1961 թ.)  (1947):  1909-ից  խաղացել  է  Սիրանույշի,  Հ.  Աբելյանի,  Վ.  Փափազյանի  խմբերում,  շրջագայել  Ռուսաստանի  հայաշատ,  Արմ.  Հայաստանի  բազմաթիվ  վայրերում:  1931-ից`  Լենինականի  պետական  թատրոնի  դերասան:  Ամերիկյանի  ստեղծած  բարձր  ներշնչանքով,  բեմական  հմայքով  տոգորված  բազմաթիվ  կերպարներ  մտել  են  հայ  բեմարվեստի  պատմության  մեջ`  Սատին  (Գորկու  «Հատակում»),  Մանուկ  աղա  («Մեծապատիվ  մուրացկաններ»,  ըստ  Պարոնյանի),  Մամլոկ  (Վոլֆի  «Պրոֆեսոր  Մամլոկ»),  Մուրմոսկի  (Սուխովո  Կոբիլինի  «Կրեչինսկու  հարսանիքը»)  ևն:  Նկարահանվել  է  կինոյում  («Զանգեզուր»,  1936,  «Տժվժիկ»,  1961,  երկուսն  էլ`  Հայֆիլմ)  ևն:

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 Հարությունյան  Ս.,  Ցոլակ  Ամերիկյան,  Ե.,  1957:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am