ԱՄԲԱԿՈՒՄՅԱՆ  Աննա  Ալեքսանդրի  (18.10.1919,  Երևան  –  21.9.1999,  Երևան),  դաշնակահարուհի,  մանկավարժ:  ՀԽՍՀ  արվեստի  վաստակավոր  գործիչ  (1973):  Արվեստագիտ.  թեկնածու  (1954):  Ավարտել  է  Մոսկվայի կոնսերվատորիան  (1945):  1948-ից  դասավանդել  է  Երևանի  կոնսերվատորիայում  (1968-ից`  ամբիոնի  վարիչ,  1972-ից`  պրոֆ.):   Հանդես  է  եկել  մենահամերգներով  և  սիմֆոնիկ  նվագախմբի  հետ:  Նվագացանկում`  Կոմիտասի,  Ա.  Խաչատրյանի,  Ա.  Բաբաջանյանի,  ռուս  և  արևմտաեվրոպական  կոմպոզիտորների  երկեր:

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am