ԱՄԱՐԱ  (Արմաղանյան)  Լուսին  Գևորգի  (1.3.1927,  Հարթֆորդ,  Քոննեկտիքութի  նահանգ,  ԱՄՆ),  երգչուհի  (սոպրանո):  Սովորել  է  Արևմուտքի  երաժշտական  ակադեմիայում  (1947),  Հվ.  Կալիֆոռնիայի  համալսարանում  (1949–50),  ձայնամարզության  դասեր  առել  Այզներ  Էմիսից  (1944–57):  1950-ից`  Նյու  Յորքի  Մետրոպոլիտեն  օպերայի  երգչուհի:  Դերերգերից  են`  Դոննա  Էլվիրա,  Պամինա  (Մոցարտ  «Դոն  Ժուան»,  «Կախարդական  սրինգ»),  Աիդա,  Լեոնորա,  Դեզդեմոնա  (Վերդիի  «Աիդա»,  «Տրուբադուր»,  «Օթելլո»),  Միմի,  Տոսակ,  Չիո-Չիո սան  (Պուչչինիի  «Բոհեմա»,  «Տոսկա»,  «Չիո-Չիո  սան»):  Երկացանկում  են  Բեթհովենի  9-րդ  սիմֆոնիայի,  Մոցարտի  Ռեքվիեմի  սոպրանոյի  երգամասերը:  1965-ին  Երևանի  օպերայի  և  բալետի  թատրոնում  հանդես  է  եկել  Աիդայի  դերերգով  և  մենահամերգով:  Երգիչների  համաամերիկյան  մրցույթի  1-ին  մրց.  (1948,  Լոս  Անջելես):

 

 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am